ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը

Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը
28.10.2016 | 14:05

Մինսկ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առանձնազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:


Ընդգծելով, որ երկու երկրներին նախ և առաջ կապում են դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները՝ վարչապետեր Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու քայլերը՝ նկատի ունենալով, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի և Ռուսաստանի ներգրավվածությունը նոր հնարավորություններ և հեռանկարներ է ուրվագծում:

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ